Նիքոլ Քիդմանը, Ալեք Բոլդուինը եւ «Էմմի 2017»-ի մյուս հաղթողները

11:33   18 սեպտեմբերի, 2017

Երեկ ուշ երեկոյան Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխության 69-րդ արարողությունը. մրցանակը շնորհվում է հեռուստահաղորդումներում ձեռքբերումների համար:

Microsoft Theater-ում կարմիր գորգին հայտնվել են Անժելա Սարաֆյանը, Նիքոլ Քիդմանը եւ Քիթ Ուրբանը, Ռիզ Ուիզերսփունը, Հայդի Քլումը, Ջեսիկա Լենգը, Սյուզան Սարանդոնը, Սոֆիա Վերգարան, Մենդի Մուրը, Ջեյն Ֆոնդան եւ այլ աստղեր:

Ներկայացնենք մրցանակաբաշխության հիմնական հաղթողներին:

Եվ այսպես՝ լավագույն երգիծական սերիալ է ճանաչվել «Փոխնախագահը»:

Դրամատիկ սերիալում լավագույն տղամարդու դերի համար մրցանակ է ստացել Սթերլինգ Ք.Բրաունը («Սա մենք ենք»):

Դրամատիկ սերիալում լավագույն կանացի դերի համար մրցանակ է ստացել Էլիզաբեթ Մոսը՝ «Սպասուհու պատմությունը» սերիալում դերի համար:

Երգիծական սերիալում լավագույն տղամարդու եւ կանացի դերի համար «Էմմի» են ստացել, համապատասխանաբար, Դոնալդ Գլովերը («Ատլանտա») եւ Ջուլիա Լուի Դրեյֆուսը («Փոխնախագահը»):

Երգիծական սերիալում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր

Ալեք Բոլդուին, «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» (Saturday Night Live)

Ուրախ ենք Big Little Lies սերիալի հաղթանակների համար, որը, անկասկած, վերջին 10 տարիների լավագույն հեռուստասերիալներից է:

Սերիալում/հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր

Նիքոլ Քիդման, «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)

Սերիալում/հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր

Ալեքսանդր Սքարսգարդ, «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)

Սերիալում/հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր

Լորա Դերն, «Մեծ փոքր սուտ» (Big Little Lies)

Լավագույն ռեալիթի շոու

«Ձայն» (The Voice)



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Reuters-ի, Just Jared-ի, SplashNews-ի, Invision-ի, AP-ի, Getty-ի, REX-ի, Shutterstock-ի, P-ի A, Backgrid-ի



© NEWS.am STYLE