«Սուպեր մամա 2» ֆիլմի նոր կերպարներն ու պրեմիերայի օրը (տեսանյութ)

13:42   18 սեպտեմբերի, 2017

Համացանցում է հայտնվել «Սուպեր մամա 2» ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Արման Մարությանի եւ Վահագն Խաչատրյանի կատակերգության երկրորդ մասը մեծ էկրաններ կբարձրանա հոկտեմբերի 5-ին։

Գլխավոր դերակատարները՝ Հայկ Մարությանն ու Անի Խաչիկյանը, մնացել են անփոփոխ, սակայն ֆիլմում նոր կերպարներ են ավելացել՝ ի դեմս Լիլի էլբակյանի, Արման Մարտիրոսյանի, Արսինե Նավասարդյանի, Էվա Խաչատրյանի, Հրաչ Մուրադյանի, Սեպուհ Ապիկյանի, Իշխան Ղարիբյանի, Ելենա Եսայանի, Տաթև Մելքոնյանի, Ռուզան Վիթ Մեսրոպյանի եւ Նարինե Ոսկանյանի։

Այս անգամ Հայկ Մարությանի մարմնավորած հերոսը՝ Կարինեն, կալանավորվում է եւ հայտնվում կանանց բանտում։



© NEWS.am STYLE