Գարիկ Մարտիրոսյանը ծաղրել է Օլգա Բուզովային (տեսանյութ)

13:29   18 սեպտեմբերի, 2017

Մեկնարկել է Comedy Club-ի նոր սեզոնը: Շոուի առաջին թողարկման ժամանակ Գարիկ Մարտիրոսյանը ներկայացրել է նոր հաղորդավար Անդրեյ Մալախովին, որը ժամանակավորապես փոխարինել է Պավել Վոլյային եւ Գարիկ Խառլամովին, իսկ վերջինները, ծաղրելով Օլգա Բուզովային, ներկայացրել են իրենց սիրային հոլովակը, որին երեկ Instagram-ում անդրադարձել է Գարիկ Մարտիրոսյանը:

«Նոր ComedyClub! Երաժշտական պատասխան Օլյա Բուզովային՝ Վոլյա Խարլուզովա»,- տեսանյութը մակագրել է Գարիկը: Եթե դեռ չեք դիտել եւ հումորի հարցում ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, ուրեմն դիտեք եւ զվարճացեք:

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)



© NEWS.am STYLE