Emporio Armani-ի ցուցադրությունը` Լոնդոնի Նորաձեւության շաբաթում

14:12   18 սեպտեմբերի, 2017

Անգլիայի մայրաքաղաքում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը: Երեկ երեկոյան գարուն/ամառ 2018 հավաքածուն է ներկայացրել Armani նորաձեւության տունը:

Շարունակելով Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացրած թեման, Emporio Armani-ն ամառային թեթեւ գծավոր զգեստներ է ցուցադրել, տաբատով կոստյումներ, թեթեւ տրիկոտաժե վերարկուներ, որոնք անփոխարինելի են երկարատեւ աշնանային երեկոներին բացօթյա սրճարանում, բոմբերներ, հուդիներ, պրակտիկ թափանցիկ անձրեւանոցներ. վարպետի զինանոցում հայտնվել են առաջիկա գարուն-ամառ սեզոնի բոլոր թրենդերը:

Վարպետի աշխատանքները դիտելու են գնացել Օլիվիա Պալերմոն, Պոպի Դելեւինը, Էլլի Գոլդինգը, Լիամ Փեյնը, Ամելիա Վինձորը:


Էլլի Գոլգինդ


Թոմ Օդել


Թոմ Օդել եւ Էլլի Գոլդինգ


Լիամ Փեյն


Լիամ եւ Էլլի


Ամելիա Վինձոր


Պոպի Դելեւին


Օլիվիա Պալերմո


Պալոմա Փեյթ


Նաոմի Սքոթ

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE