Աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad-ը՝ Սամվել Կարապետյանի հարսի մասին (ֆոտո)

12:40   18 սեպտեմբերի, 2017

Գործարար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքի մասին դեռ երկար կխոսվի։ Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում կայացել է Կարենի եւ նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանիքը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձիք։

Քավորը եղել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հարսանյաց հանդեսը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենյա Սոբչակը, հյուրերի համար երգել են Շնուրը, Պուգաչովան, Բասկովը, Կիրկորովը, Էրոս Ռամազոտին:

Հարսնացուի զգեստը հայտնի Zuhair Murad ապրանքանիշից է։ Լիբանանցի հայտնի դիզայներն իր Instagram-ում հրապարակել է Լիլիթ լուսանկարներն ու գրել.

«Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց»։



© NEWS.am STYLE