Նաոմի Քեմփբել, Քեյթ Մոս եւ ակտիվիստների բողոք. Լոնդոնում տեղի է ունեցել Burberry-ի ցուցադրությունը

16:17   18 սեպտեմբերի, 2017

Լոնդոնի Նորաձեւության շաբաթվա շրջանակում Armani-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունից անցնենք Burberry-ի ցուցադրությանը, առավել եւս, որ այն ուղեկցվել է ակտիվիստների բողոքի ակցիայով, որոնք պահանջում են հանուն մորթու չսպանել կենդանիներին:


Ցուցադրությանը մասնակցել են անբաժան Նաոմի Քեմփբելը, Քեյթ Մոսն ու Կառա Դելեւինը:


Բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնիֆուլը՝ նորաձեւության խորհրդանիշերի հետ


Աննա Վինտուր


Ջորդան Դանն


Իսկ մոդելները պոդիում են բարձրացել կարճ սվիտերներով, վանդակավոր վերարկուները համադրել են շատ երկար զգեստների հետ, իսկ կարճ կիսաշրջազգեստները սեքսուալության հերթական ձոնն են դարձել:


Նորաձեւության տունը շեշտադրել է 1940-ականների ռետրո ոճը:


Հաջորդ սեզոնի կոշիկներն են դարձել տղամարդու դասական ճտքակոշիկներն ու բարձրակրունկ կոշիկները՝ գուլպայով:



Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ SplashNews, Invision, AP, PA, Reuters, Getty, REX, Shutterstock



© NEWS.am STYLE