Քայլի Ջեները ցանցավոր ներքնազգեստով լուսանկար է հրապարակել

18:12   18 սեպտեմբերի, 2017

Քայլի Ջեները շուրթերը «լցնելու» մասին լուրից հետո բաց լուսանկար է հրապարակել:

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն Instagram-ում հրապարակված լուսանկարում կեցվածք է ընդունել սեւ ներքնազգեստով:

Լուսանկարը համացանցում հայտնվել է լուրից հետո, որ ռեալիթի շոուի 20-ամյա աստղն օգտվել է պլաստիկ վիրաբույժի ծառայություններից:

Անցյալ շաբաթ Քայլի Ջեները պատմել էր, թե դպրոցում տեղի ունեցած միջադեպն ինչպես է ազդել շուրթերը «լցնելու» նրա որոշման վրա:

«Ես 15 տարեկան էի, փոքր շուրթեր ունեի: Մի երիտասարդ սիրահետում էր ինձ, եւ երբ մենք համբուրվեցինք, նա հայտարարեց, որ փոքր շուրթեր իրեն դուր չեն գալիս: Դա շատ ազդեց ինձ վրա, սկսեցի բարդույթավորվել: Չէի կարողանում համբուրվել, անընդհատ մտածում էի շուրթերս «լցնելու» մասին»,- հայտարարել է Քայլին:



© NEWS.am STYLE