Պավել Վոլյան՝ կնոջ հետ սեքսի բացակայության մասին

11:34   19 սեպտեմբերի, 2017

Comedy Club-ի նոր սեզոնի թողարկումից հետո ռեզիդենտ Պավել Վոլյան Wday.ru-ին տված հարցազրույցում պատմել է ընտանեկան կյանքի մասին: Շոումենը հայտարարել է, որ երեխաների պատճառով ինքն ու կինը՝ Լյայսան Ուտյաշեւան, ժամանակ չունեն սեքսի համար:

Շոումենի խոսքով՝ երեխաների ծնվելուց հետո Լյայսանի հետ սեքսն անցյալում է մնացել: Պարզվում է, որ ամուսինները պարզապես ժամանակ չունեն ինտիմ կյանքի համար. նրանք այն ծախսում են աշխատանքի եւ երեխաների մասին հոգ տանելու համար:


«Գիտե՞ք, թե ինչպիսին է նախերգանքը, երբ երկու երեխա ունես: Պարզապես գլխով ակնարկ դեպի ննջարան: Ձայնի ուղեկցությամբ նախերգանք. գլխով ես անում եւ ասում. «Իմ հետեւից»»,- հայտարարել է Վոլյան:

Պավելը ստիպված է եղել նաեւ հրաժարվել գիշերային ժամանցից. հիմա նա քնելու է գնում 23:00-ից ոչ ուշ: Բացի այդ՝ թանկարժեք սպորտային մեքենաները շոումենը փոխարինել է մինիվենով:

Արտիստը, սակայն, իրեն ոտնահարված չի զգում.
«Ես սիրում եմ այն կյանքը, որով ապրում ենք, եւ չէի ուզի, որ այն փոխվի: Իմ ընտանիքից ավելի կարեւոր ոչինչ չկա ինձ համար եւ չի կարող լինել: Մնացյալ ամեն ինչ հիմարություն է, մանրուք, կատակի թեմա: Ես սիրում եմ ընտանիքս, երեխաներիս»:



© NEWS.am STYLE