11:04 19 սեպտեմբերի, 2017Լուրերից հետո, որ հունվարի վերջին Քիմն ու Քանյեն երրորդ երեխան են ունենալու, 36-ամյա հայուհին մշտապես հանրությանն է ներկայանում:

Ռեալիթի շոուի աստղը, ինչպես հայտնի է, պլատինե շիկահեր է դարձել:

Երեկ պապարացիները նրան նկատել են Լոս Անջելեսի ստուդիայից դուրս գալիս, որտեղ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը ձայնագրում եւ մոնտաժում է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուն:

Քիմը եղել է սպիտակ կարճ շապիկով, սպորտային տաբատով եւ ամուսնու շարքից կոշիկով:
Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն ծրագրում են դստեր ծննդյան առիթով երեկույթ կազմակերպել հենց հյուրանոցում, որտեղ լույս աշխարհ է գալու փոքրիկը: Զույգը փոխնակ մորը 45.000 դոլար է վճարել: Կնոջ անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա 22 տարեկան է, աֆրոամերիկուհի, արդեն 5 տարի է՝ ամուսնացած է: Նա երկու որդի ունի, քոլեջ է ավարտել եւ աշխատում է:

36-ամյա Քիմն ու 40-ամյա Քանյեն 6 թիկնապահ են վարձել փոխնակ մոր համար, ինչը նրանց 2 մլն դոլար է արժեցել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի