«Ես հրաշալի մարզավիճակում եմ». Քիմ Քարդաշյանը՝ Allure-ին տված հարցազրույցում

12:05   19 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Allure պարբերականի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էջերում:


36-ամյա հայուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ հիմա լավագույն մարզավիճակում է:

«Ծննդաբերությունից հետո ես արագորեն նիհարեցի, քանի որ օրական մեկուկես ժամ ֆիթնեսով եմ զբաղվում»,- հայտնի ամսագրին տված հարցազրույցում ասել է Քիմը:


Հայուհին նաեւ նշել է, որ մտադիր չէ մշտապես մերկ սելֆիներ անել:

«Ամեն ինչ սահման ունի: Տարիքը՝ նույնպես: Նման լուսանկարներ կարելի է անել մինչեւ որոշակի տարիքը: Ինքս էլ չգիտեմ, թե որ տարիքն է սահմանը, բայց մի օր հարկ կլինի դադարել դա անել»,- ասել է Քիմը:


Ի դեպ, Քիմը հիշել է նաեւ անցյալ տարվա Փարիզի ուղեւորությունը, որտեղ հյուրանոցի համարում նրան կողոպտել էին:

«Ես ինչ-որ կանխազգացում ունեի: Նույնիսկ իմ թերապեւտին եմ դիմել, իսկ դուստրս՝ Նորթը, ասաց, որ նյարդերս լարված են, եւ ինձ իր զարդերի տուփը նվիրեց՝ ասելով. «Մայրիկ, դրանք քեզ կպաշտպանեն Փարիզ ուղեւորության ժամանակ»: Երբեք չեմ մոռանա դա: Հիմա ուր էլ գնամ՝ այդ տուփն ինձ հետ եմ տանում: Ի դեպ, Քանյեն եւ ես փորձում ենք երեխաներին շատ բան թույլ չտալ, նրանք ոչ միշտ են ստանում այն, ինչ ցանկանում են»,- պատմել է Քիմը:



© NEWS.am STYLE