Նիհարողի օրագիր. մինուս եւս 1 կգ

18:22   17 ապրիլի, 2013

Ողջույն:

Եթե իմանայիք, թե որքան եմ ուրախանում յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի համար… Ճիշտ է, չնայած իմ մարմնի ավելորդ զանգվածը վաղուց անցել է բոլոր խելամիտ սահմանները, քաշս, չգիտես ինչու, կանգնած է: Եվ այս ամենը կաթնաթեյի շնորհիվ, որi մասին պատմել եմ վերջերս: Իհարկե, սպասված հրաշքն այդպես էլ տեղի չունեցավ՝ խոստացված 3-ի փոխարեն ազատվեցի ընդամենը 0.5 կգ-ից: Մյուս կեսը կորցրեցի քիչ-քիչ:

Գիտեմ, որ դժվար է: Հատկապես երեկոյան, երբ շուրջբոլորդ ամեն ինչ քաղցրավենիքի տեսք է ստանում եւ նույնիսկ խաշած կարտոֆիլը շքեղ ուտեստ է թվում: Եվ միայն այն պատճառով, որ չի կարելի:

Բայց ես դիմակայում եմ եւ գիտեմ, որ ամեն դեպքում շարժվում եմ դեպի իմ նպատակը: Թեկուզ դանդաղ, բայց կհասնեմ:

Անի



© NEWS.am STYLE