Թեյլոր Սվիֆթին դատի են տվել. նրան մեղադրում են գրագողության մեջ

12:44   19 սեպտեմբերի, 2017

Թեյլոր Սվիֆթը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ըստ TMZ-ի՝ երգերի հեղինակներ Շոն Հոլն ու Նաթան Բաթլերը (աշխատել են Backstreet Boys-ի, Քրիստինա Միլիանի, Աարոն Կարտերմոյի եւ Վիկտորիա Բեքհեմի հետ) պնդում են, որ Սվիֆթի Shake it Off հայտնի հիթի տեքստի 20 տոկոսը գողացված է 3LW կանացի տրիոյի Playas Gon' Play կոմպոզիցիայից, որը 2001 թվականին Billboard Hot 100-ում 81-րդ հորիզոնականն է զբաղեցրել:


Հեղինակները պնդում են, որ Թեյլորի երգի Playas, they gonna play and haters, they gonna hate նախադասությունը, ինչպես նաեւ երգի այլ հատվածներ, իրենցից են գողացել: Նաթանն ու Շոնը երգչուհուն դատի են տվել:

Սվիֆթի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ հայցի թեման մտացածին է, եւ հեղինակները պարզապես ցանկանում են հենց այնպես միլիոններ վաստակել:



© NEWS.am STYLE