Սելենա Գոմեսը Puma-ի դեմքն է դարձել

13:10   19 սեպտեմբերի, 2017

Քայլի Ջեների եւ Ռիհանայի թիմում օգնական է հայտնվել: Սելենա Գոմեսը Puma ապրանքանիշի դեմքն է դարձել, որի հետ արդեն համագործակցում են նշված աստղերը. Քայլին ապրանքանիշի դեմքն է, իսկ Ռիհանան ընկերության հետ համատեղ հավաքածուներ է ստեղծում:

Հայտնի երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում կեցվածք է ընդունել ապրանքանիշի կարճ շապիկով:


«Պաշտոնապես ընտանիքի մաս դարձա»,- գրել է Սելենան:

Հիշեցնենք, որ օրերս Գոմեսն Instagram-ի բաժանորդներին (126 մլն մարդ) տեղեկացրել է, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:

25-ամյա երգչուհին վիրահատությունից անմիջապես հետո արված մի քանի լուսանկար է հրապարակել: Վիրահատական միջամտության կարիք է առաջացել երգչուհու առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով. մի քանի տարի առաջ Գոմեսի մոտ կարմիր գայլախտ (աուտոիմունային հիվանդություն) են ախտորոշել:

Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալից):

«Գիտեմ, որ իմ երկրպագուներից շատերը նկատել են, որ ամռանը երկար ժամանակ ես չեմ ներկայացել հանրությանը, եւ հարց է առաջացել, թե ինչու չեմ ներկայացնում երգերս, որոնցով հպարտանում եմ: Ես իմացա, որ գայլախտի պատճառով երիկամի փոխպատվաստման կարիք ունեմ: Դա անհրաժեշտ էր իմ առողջության համար»,- գրել է Սելենան:



© NEWS.am STYLE