Բրիթնի Սփիրսը տանը սեփական Նորաձեւության շաբաթն է կազմակերպել

14:13   19 սեպտեմբերի, 2017

Մինչ Լոնդոնում շարունակվում է Նորաձեւության շաբաթը՝ ամենատարբեր ցուցադրություններով, Բրիթնի Սփիրսը սեփական Նորաձեւության շաբաթն է նախաձեռնել:

Երգչուհին ներկայում Լաս Վեգասում է, որտեղ մինչեւ տարեվերջ համերգներ են ծրագրված: Սակայն հանգստյան օրերին Բրիթնին Լոս Անջելես է գնացել, որտեղ իր տանը սեփական ցուցադրությունն է կազմակերպել:

Instagram -ում երգչուհին «նորաձեւության ցուցադրությունից» զվարճալի տեսանյութ է հրապարակել:
«Ո՞վ է ասել, որ անհնար է տանը Նորաձեւության շաբաթ կազմակերպել»,- տեսանյութը մակագրել է 35-ամյա երգչուհին՝ տեսախցիկի առջեւ ներկայանալով մի քանի զգեստով:

Публикация от Britney Spears (@britneyspears)

Հիշեցնենք, սեպտեմբերի սկզբին Լաս Վեգասում համերգի ժամանակ Բրիթնին բեմ էր հրավիրել մի երկրպագուի, որը, պարզվել է, հարբած է:



© NEWS.am STYLE