Ինչպես են անցնում «Հայաստանի Ձայնը» նախագծի նկարահանումները (ֆոտո/վիդեո)

13:22   19 սեպտեմբերի, 2017

Սեպտեբերի 30-ին մեկնարկում է «Հայաստանի Ձայնը» նախագծի նոր եթերաշրջանը: Այս անգամ մարզիչների կազմում էական փոփոխություններ են եղել:

Նախագծում մարզիչի փորձ ունեցող Սոֆի Մխեյանին միացել է երեք նոր անդամ՝ Արամեն, Նունե Եսայանը եւ Սեւակ Խանաղյանը:

Կույր լսումների փուլի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է նախագծի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը:

«Կան շատ տաղանդավոր երիտասարդներ, կան «խաբկանքով» սնվողները, որոնք կարծում են, որ աշխարհն «անարդար» է նրանց հանդեպ, կան որ պարզապես հուզմունքից չկարողացան ճիշտ ներկայանալ... կյանք է, բեմում ամեն վայրկյան նոր կյանք է ծնվում՝ նոր փորձություններով։ Ամեն դեպքում, մի հուսահատվեք. իմացեք, որ մենք ոգևորվում ենք ձեր հաջողությամբ, հիանում տաղանդով, ցավում անհաջողության համար ու սպասում Փայլուն ու հավաք ելույթի) 
Մեր մարզիչներին հաջողություն և սթափ ականջ, իսկ մեր ամբողջ աշխատանաքային կազմին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ու հաճելի ընթացք)))»,- գրել է Նազենին: 

Իսկ մենք «Հայաստանի Ձայնը» նախագծի նոր եթերաշրջանի բեքսթեյջ կադրերը մեկտեղել ենք մեկ տեսանյութում, որը կարող եք դիտել վերեւում:  



© NEWS.am STYLE