Բեյոնսեն ծննդաբերությունից հետո կազմվածքն է ցուցադրել (ֆոտո/վիդեո)

14:36   19 սեպտեմբերի, 2017

Ջեյ Զին եւ Բեյոնսեն երկվորյակների լույս աշխարհ գալուց հետո սկսել են ներկայանալ հանրությանը:


Վերջերս Նյու Յորքում տեղի ունեցավ Ռիհանայի Diamond Ball բարեգործական երեկույթը: Հյուրերի թվում էին Էմիլի Ռատաժկովսկին, Պետրա Նեմցովան, Մարթա Հանթը եւ այլք: Երեկույթին մասնակցել են նաեւ Ջեյ Զին եւ Բեյոնսեն, ինչը հատկանշական է, քանի որ տարիներ առաջ երգչուհիները դադարել էին շփվել. լուրեր էին տարածվել, որ ռեփերը Ռիհանայի հետ դավաճանել է կնոջը:


Չնայած դրան՝ Diamond Ball-ի ժամանակ երգչուհիները տեսախցիկների առջեւ կեցվածք են ընդունել լավագույն ընկերուհիների նման:

Իսկ այսօր Բեյոնսեն Instagram-ում, որտեղ 106 մլն բաժանորդ ունի, տեսանյութ է հրապարակել:

Публикация от Beyoncé (@beyonce)


Դրանում Բեյոնսեն կազմվածքն է ցուցադրել երկվորյակների՝ Ռումիի եւ Սերի լույս աշխարհ գալուց երկու ամիս անց:

Публикация от Beyoncé (@beyonce)


Ի դեպ,  երգչուհին Balenciaga-ից 1500 դոլար արժողությամբ շապիկով է:



© NEWS.am STYLE