Սուպերկարճ զգեստով Քորթնի Քարդաշյանը՝ Prettylittlething-ի համար ֆոտոսեսիայից հետո

15:43   19 սեպտեմբերի, 2017

Համաձայնեք, որ Քորթնի Քարդաշյանի կյանքում սիրեկանի գոյությունը դրական է անդրադարձել նրա վրա: Քիմի ավագ քույրն ավելի սլացիկ է դարձել, սպորտով է զբաղվում, եւ այս ամենը՝ մոդել Յունես Բենջիմի հետ բուռն սիրավեպի շնորհիվ:

Քորթնիին նկատել են Prettylittlething-ի համար ֆոտոսեսիայից հետո ստուդիայից հեռանալիս:


Դրանից հետո ռեալիթի շոուի 38-ամյա աստղն Instagram-ում տանն արված ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել:


Ի դեպ, նրա նախկին ընկերը՝ 34-ամյա Սքոթ Դիսիկը, սիրավեպ ունի Սոֆիա Ռիչիի հետ:



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE