Մարգարտապատ ջինս. սեզոնի թրենդը

15:36   19 սեպտեմբերի, 2017

Այս աշնան գլխավոր թրենդներից մեկը մարգարտապատ ջինսն է:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է տաբատներին:

Նորաձեւ են ինչպես մուգ, այնպես էլ բաց, սպորտային կամ դասական ոճի ջինսերը, ինչպես ամբողջությամբ պատված մարգարիտներով, այնպես էլ՝ մասնակի:

Ի դեպ, դուք ինքներդ կարող եք տանը ունեցած սովորական ջինսերը դարձնել սուպեր թրենդային: Եվ բոլորովին պարտադիր չէ բնական մարգարիտներ օգտագործել: Գործվածքի ցանկացած խանութում մատչելի գնով կարելի է ձեռք բերել արհեստական մարգարիտներ, որոնցով կարելի է պատել տաբատը:

Ինչ խոսք, տաբատներն ամենաթրենդայինն են, բայց մարգարտապատ բաճկոնները պակաս արդիական չեն:



© NEWS.am STYLE