Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը շքեղ խնջույք են կազմակերպել իրենց երեխաների 4-ամյակի առիթով

15:11   19 սեպտեմբերի, 2017

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը շքեղ խնջույք են կազմակերպել իրենց երեխաների՝ Լիզայի եւ Գարիի 4-ամյակի առիթով:

Տոնակատարությունն անցել է Ռուբլյոկվակի ռեստորններից մեկում: Հանդիսությունների սրահը զարդարված է եղել բնական ծաղիկներով, փուչիկներով եւ այլն:

Публикация от Шале Березка (@chaletberezka)

Ինչպես գրում է «Сплетник»-ը, աստղային զույգի երեխաների ծննդյան տարեդարձին մասնակցել են օրերս պսակադրված  Յանա Ռուդկովսկայան, Ժասմինը, Մարինա Յուդաշկինան, Իդա Դոստմանը եւ այլ հայտնիներ:  

«Լիզան եւ Գարին տոնում են ծննդյան 4-ամյակը: Երջանիկ ծնողներ Ալլա Բորիսովնայի եւ Մաքսիմի հետ»,- իր Instagram-ում հրապարակված լուսանկարը մակագրել է Յանան:  

Публикация от Шале Березка (@chaletberezka)



© NEWS.am STYLE