Նախկին հոգեւորականը՝ «Дом 2»-ում նոր սիրուհու հետ սեքսի մասին

16:27   19 սեպտեմբերի, 2017

Նախկին հոգեւորականի, իսկ հիմա «Дом 2» նախագծի «հերոսի» մասին բազմիցս ենք գրել: 29-ամյա Վալտեր Սոլոմենցեւը սկանդալային նախագիծ է եկել այս տարվա ապրիլին, կնոջը՝ Գալինային թողնելով վարկերի մարումը:

Վալտերը նախագծում նոր սիրուհի է գտել՝ Օլեսյա Լիսովսկայային:
Օլեսյան, իհարկե, այնքան էլ գոհ չէ, որ սիրելիի հետ սեքսը շատ երկար է տեւում: Նա ընկերուհիներին բողոքել է, որ, իբր, հոգնում է անկողնում, սկսում է ձանձրանալ: Իսկ Վալտերը «Мир реалити-шоу» ամսագրին տված հարցազրույցում արդարացել է.


«Ես պարզապես ջանում եմ նրա համար, ուզում եմ սիրելիիս օրգազմի հասցնել: Ինքս կարող եմ գագաթնակետին հասնել թեկուզ երեք րոպեում: Բայց, բնականաբար, կառավարում եմ այդ պահը: Ուզում եմ անել լավագույնը, բայց ստացվում է ինչպես միշտ: Ոչ միշտ եմ կարողանում Օլեսյային առավելագույն հաճույք պարգեւել»:

Ավելի վաղ Վալտերը պատմել էր, որ իր երիտասարդ սիրուհին այնքան էլ ազատ եւ հնարամիտ չէ: Նրան մտահոգում է հատկապես այն, որ աղջիկը չի ցանկանում օրալ սեքսով զբաղվել:
«Նա չափազանց համեստ է, փակ, մեր սեքսը շատ դասական է, օրալ շոյանքներ չկան»,- ասել է նախկին հոգեւորականը:



© NEWS.am STYLE