Օրնելլա Մուտին Երեւան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգին: Այն տեղի կունենա այսօր, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգը, որը նվիրված է նաեւ «Ծագումով հայերը» հաղորդաշարի 10-ամյակին, տեղի կունենա Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» կարգախոսով:
Իտալացի հայտնի դերասանուհին Հայաստան է եկել որպես հյուր եւ Instagram-ում արդեն տեսանյութ է հրապարակել:
Հայաստան են ժամանել նաեւ «Կարիբյան ծովի ծովահենների» աստղ Մարկո Խանը, Կարո Փայլանը, Միշել Լեգրանը, Էլլադա Չախոյանը եւ այլ հայտնի հայեր: