Միշել Լեգրանը, Օրնելլա Մուտին, Մարկո Խանն ու այլ հայտնիներ Երեւանում մասնակցեցին տոնական համերգի (ֆոտո/վիդեո)

22:00   19 սեպտեմբերի, 2017

Միշել Լեգրանը, Օրնելլա Մուտին, Մարկո Խանը, Ռոզի Արմենը, Կարո Փալյանն ու այլ հայտնիներ Երեւան են ժամանել: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք մասնակցեցին Հայաստանի անկախության 26-ամյակին եւ «Ծագումով հայերը» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին:

Համերգը տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» կարգախոսով:

NEWS.am STYLE-ը նույնպես ներկա էր միջոցառմանը եւ ներկայացնում է ֆոտոռեպորտաժ եւ տեսանյութեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE