ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   20 սեպտեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Եթե դուք փորձեք սպասել, թե երբ կանցնեն խնդիրները, ապա դրանց լուծման ամբողջ բեռը կընկնի ձեր սիրելիի ուսերին:

ՑԼԵՐ

Դուք պետք է զսպեք ձեր ցանկություններն ու կրքերը` հանուն ընտանիքի խաղաղության:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի կողքին դուք ձեզ տխուր եւ միայնակ կզգաք, անգամ եթե նա բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերը գործադրի, որպեսզի փոխի իրավիճակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե ժպտալ` ինչ էլ որ պատահի, որպեսզի սիրելին չանհանգստանա ձեզ համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ապացուցել այս կամ այն գործողության անհրաժեշտությունը, սակայն եթե նրան դա հաջողվի, դուք հետո միայն շնորհակալություն եք հայտնելու:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք եւ ձեր սիրային հարաբերությունները փոխվել են, եւ այսօր լավագույն օրն է, որպեսզի հասկանաք` դրական, թե բացասական է եղել այդ փոփոխությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այս գիշեր ձեր տեսած երազը կկատարվի: Այն կպատմի այն մասին, թե մոտ ապագայում ինչ կկատարվի ձեզ հետ: Աշխատեք հիշել երազը:

ԿԱՐԻճՆԵՐ       

Այսօր ձեր սիրելին չի հասկանա ձեզ, անգամ եթե ձեզ թվա, թե դուք նրան ամեն ինչ բացատրում եք շատ պարզ: Աշխատեք չբարկանալ եւ հունից դուրս չգալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ դժվարությամբ կտրվի այն, ինչ երեկ այդքան հեշտությամբ էր տրվել: Սա, իհարկե, կառաջացնի սիրելիի դժգոհությունը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Այնպես որ, արեք այն, ինչը համոզված եք որ կստացվի` ելնելով փորձից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կարթնանաք այն մտքով, որ ձեր կյանքում պետք է ինչ-որ բան փոխեք, սական դուք դեռ չեք որոշել, թե հատկապես ինչ: Աստղերը հուշում են խորհուրդ հարցնել ձեր սիրելիից:

ՁԿՆԵՐ

Այսօր սերը ձեզ համար առաջնային չի լինի, եւ ձեր սիրելին պետք է համակերպվի դրա հետ, քանի որ ոչինչ փոխել չի կարողանա:



© NEWS.am STYLE