Արփի Գաբրիելյանն իրեն համեմատել է Մոնա Լիզայի հետ (ֆոտո)

10:46   20 սեպտեմբերի, 2017

Արփի Գաբրիելյանն իրեն համեմատել է Մոնա Լիզայի հետ: «Ֆուլ Հաուսի» դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում կրկնօրինակել է Մոնա Լիզայի հայտնի կտավը.

«Մոնա Լիկա»,- լուսանկարը մեկնաբանել է Արփին՝ ակնարկելով սիթքոմում իր մարմնավորած հերոսուհուն:

Հիշեցնենք, որ «Ֆուլ Հաուս 7»-ի նկարահանումներն արդեն սկսվել են: Այն եթերում կլինի հոկտեմբերի 9-ից։

Հայտնի է դարձել, որ հումորային սիթքոմի նոր եթերաշրջանում խաղալու է Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն:



© NEWS.am STYLE