Քիմ Քարդաշյանն իր ռեալիթի շոուի «թեժ» փրոմո հոլովակ է հրապարակել

10:23   20 սեպտեմբերի, 2017

Keeping up with Kardashians ռեալիթի շոուի 10-ամյակն է լրանում: Այս իրադարձության, ավելի ճիշտ՝ արդեն այս կիրակի մեկնարկող Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ընտանեկան ռեալիթի շոուի նոր եթերաշրջանի պատվին Քիմն իր Instagram-ում եւ Twitter-ում փրոմո հոլովակ է հրապարակել:

«10 տարի: Ես այնքան ոգեւորված եմ այս նոր եթերաշրջանով: Հոբելյանական եթերաշրջանն այս կիրակի է մեկնարկում»,- գրել է Քիմը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվել է Allure պարբերականի հոկտեմբերյան թողարկման շապիկին եւ էջերին:

36-ամյա հայուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ հիմա լավագույն մարզավիճակում է:

«Ծննդաբերությունից հետո ես արագորեն նիհարեցի, քանի որ օրական մեկուկես ժամ ֆիթնեսով եմ զբաղվում»,- հայտնի ամսագրին տված հարցազրույցում ասել է Քիմը:



© NEWS.am STYLE