Ռիհանան՝ դիջեյի եւ դիմահարդարի դերում. երգչուհու արկածներն Անգլիայում

11:05   20 սեպտեմբերի, 2017

Մեկ շաբաթ առաջ Ռիհանան Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում ներկայացրեց Puma-ի հետ համատեղ ստեղծված գարուն/ամառ 2018 հավաքածուն: Ցուցադրության ժամանակ երգչուհին պոդիումում հայտնվեց մոտոցիկլետով:


Հիմա հերթը Լոնդոնի Նորաձեւության շաբաթվանն է: Ռիհանան բրիտանական մայրաքաղաք է ժամանել երեկ եւ ներկայացրել իր նոր հավաքածուն, այս անգամ՝ կոսմետիկ շարքի:


Ռիհանան մի կողմ է թողել ցուցադրությունների բոլոր ստանդարտները եւ երեկույթ կազմակերպել:


29-ամյա երգչուհին դիջեյի վահանակի մոտ է կանգնել:


Երգչուհին Լոնդոնի Harvey Nichols խանութում կարմիր գորգի նման մի բան է կազմակերպել:


Իսկ հետո դիմահարդարել է բոլորին, ով ցանկություն է հայտնել կոսմետիկ շարքը հենց Ռիհանայի օգնությամբ փորձել:



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Dave Bennet-ի, Getty-ի, REX-ի, Shutterstock-ի, PA-ի



© NEWS.am STYLE