Ջիջի եւ Բելլա Հադիդները, Նեյմարն ու Լյուիս Համիլթոնը՝ Լոնդոնում Tommy Hilfiger-ի ցուցադրությանը

11:35   20 սեպտեմբերի, 2017

Անգլիայի մայրաքաղաքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Tommy Hilfiger-ի գարուն/ամառ 2018 հավաքածուի ցուցադրությունը:


Բնականաբար, պոդիումում մոդելներին գլխավորել է Ջիջի Հադիդը, որին ամերիկացի 66-ամյա դիզայները «Թոմիի աղջիկ» է անվանում:


Ջիջիին ընկերակցել է քույրը՝ Բելլա Հադիդը:


Եվ մինչ Հադիդ քույրերը, Ջոնդան Դանը, Ջորջիա Մեյ Ջեգերը, Ջոան Սմոլսը ներկայացրել են դիզայների ստեղծագործությունները, այլ հյուրերի թվում առաջին շարքերից ցուցադրությանը հետեւել են Նեյմարն ու Լյուիս Համիլթոնը, Պոպի Դելեւինն ու Լարա Սթոունը:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ AP-ի, Getty-ի, REX-ի, Shutterstock-ի



© NEWS.am STYLE