Քիմ Քարդաշյանն Allure-ի ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել

12:05   20 սեպտեմբերի, 2017

Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Allure-ի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էջերում:


Ֆոտոսեսիան դեռ հասանելի չէ համացանցում, բայց 36-ամյա հայուհին իր կայքում մի քանի լուսանկար է հրապարակել:


Նկարահանումների համար Քիմը Atsuko Kudo-ից 500 դոլար արժողությամբ լատեքսից շապիկ է ընտրել:


Ամսագրին տված հարցազրույցում Քիմը նշել է, որ հիմա լավագույն մարզավիճակում է:

«Ծննդաբերությունից հետո ես արագորեն նիհարեցի, քանի որ օրական մեկուկես ժամ ֆիթնեսով եմ զբաղվում»,- հայտնի ամսագրին տված հարցազրույցում ասել է Քիմը:

Հայուհին նաեւ նշել է, որ մտադիր չէ մշտապես մերկ սելֆիներ անել:
«Ամեն ինչ սահման ունի: Տարիքը՝ նույնպես: Նման լուսանկարներ կարելի է անել մինչեւ որոշակի տարիքը: Ինքս էլ չգիտեմ, թե որ տարիքն է սահմանը, բայց մի օր հարկ կլինի դադարել դա անել»,- ասել է Քիմը:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE