Քիմ Քարդաշյանը ներկա է եղել ավագ քրոջ նկարահանումներին

14:10   20 սեպտեմբերի, 2017

Քորթնի Քարդաշյանը մի քանի օր է՝ մասնակցում է Prettylittlething-ի ֆոտոսեսիային: Սակայն ռեալիթի շոուի աստղի նկարահանումները չեն անցնում առանց քրոջ՝ Քիմի մասնակցության: Նա, հավանաբար, քրոջն օգնում է խորհուրդներով եւ հետեւում նկարահանումների հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին:


Պապարացիները Քիմին «բռնացրել» են ստուդիայից դուրս գալիս:

36-ամյա հայուհին, ինչպես միշտ, ամուսնու՝ Քանյե Ուեսթի շարքից կոշիկով է եղել, ինչպես նաեւ Revolve-ից վերնազգեստով (500 դոլար արժողությամբ):


Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Allure ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էջերում: 36-ամյա հայուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ հիմա լավագույն մարզավիճակում է:
«Ծննդաբերությունից հետո ես արագորեն նիհարեցի, քանի որ օրական մեկուկես ժամ ֆիթնեսով եմ զբաղվում»,- ասել է Քիմը:

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE