Ալիսիա Վիկանդերը՝ «Tomb Raider. Լարա Քրոֆթ» ֆիլմի առաջին թրեյլերում

13:37   20 սեպտեմբերի, 2017

Youtube-ի՝ Warner Bros. Pictures -ի ալիքում հրապարակվել է «Tomb Raider. Լարա Քրոֆթ» ֆիլմի առաջին թրեյլերը՝ 28-ամյա Ալիսիա Վիկանդերի գլխավոր դերակատարմամբ: Այն պատմում է պատանի Լարա Քրոֆթի մասին, որն իր առաջին գիտարշավին է մեկնում՝ ավարտին հասցնելու հոր սկսած հնագիտական պեղումները:

Հոլովակում դերասանուհին վազում է ջունգլիներով, լեռնագագաթներ է նվաճում եւ վտանգում կյանքը:
Որքանով է Ալիսիան Անջելինա Ջոլիից լավը, կիմանանք հաջորդ տարի:

«Tomb Raider. Լարա Քրոֆթ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2018 թվականի մարտի 15-ին:



© NEWS.am STYLE