«Պատրաստվում եմ ձմռանը». Արմինկան՝ սպորտային ոճով (Ֆոտո)

12:45   20 սեպտեմբերի, 2017

Միացյալ Նահանգներ տեղափոխված Արմինկան որոշել է պատրաստվել ձմռանը։ Instagram-ի իր էջում 44-ամյա երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է ամերիկյան խանութներից մեկի հանդերձասրահում։

«Պատրաստվում եմ ձմռանը»,- լուսանկարը մակագրել է Արմինկան։

Ի դեպ, միշտ էլեգանտ ոճում հանդես եկող երգչուհին այս անգամ որոշել է նախապատվությունը տալ սպորտային ոճին։

Հիշեցնենք, որ Արմինկան վերջերս փոխել է սանրվածքը՝ կարճ կառե կտրելով։



© NEWS.am STYLE