13:22 20 սեպտեմբերի, 2017Մերի Մակարյանը ցույց է տվել իր շքեղ դիմահարդարումը: Նշանադրությունից հետո ԱՄՆ տեղափոխված դերասանուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։

Մերին որեւէ կերպ չի մեկնաբանել այն, փոխարենն ընդգծել է իր գեղեցիկ շպարի հեղինակի անունը, որը ժամանակին Հայաստանում հայտնի դերասանուհի էր՝ Արմինե Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 12-ին, Մերի Մակարյանը տոնեց ծննդյան 32-ամյակը։ Նրա նշանածը տոնական խնջույք էր կազմակերպել, որի ընթացքում Մերին երկու զգեստ է հագել՝ սեւ եւ կարմիր։
