Էմիլի Ռատաժկովսկին՝ ֆրանսիական ապրանքանիշի գովազդային արշավում

18:01   20 սեպտեմբերի, 2017

Էմիլի Ռատաժկովսկին մասնակցել է ֆրանսիական The Kooples-ի նոր գովազդային արշավի նկարահանումներին:

Ապրանքանիշը աշուն/ձմեռ 2017-2018 հավաքածուից իրեր է ներկայացրել:


Հատկանշական է, որ նոր հավաքածուի պայուսակն Էմիլիի դիզայներական երեւակայության արդյունքն է:
26-ամյա մոդելի լուսանկարները, որոնցից մի քանիսը համացանցում են հայտնվել, արվել են Լոնդոնի փողոցներում, որտեղ ներկայում ընթանում է Նորաձեւության շաբաթը:

«Մեր One Love, One Jacket եւ Just Keep My Bag կարգախոսների միջոցով, որոնք, ի դեպ, առկա են Էմիլիի մտածած Emily by The Kooples պարուսակի վրա, մենք ներկայացնում ենք The Kooples ապրանքանիշի սիրո եւ ոգու նոր ձեւաչափ, որը մշտապես նոր գաղափարներ է փնտրում նորաձեւության ապագայի համար»,- ասված է ֆրանսիական ապրանքանիշի հայտարարությունում:

Աղբյուրը՝  Just Jared



© NEWS.am STYLE