51-ամյա Հոլի Բերին սիրավեպ ունի 35-ամյա Ալեքս Դա Քիդի հետ

17:10   20 սեպտեմբերի, 2017

Ժամանակին Հոլի Բերին ահա այսպիսի շապիկով լուսանկար էր հրապարակում:


Իսկ հիմա... 51-ամյա դերասանուհին սիրավեպ ունի 35-ամյա Ալեքս Դա Քիդի հետ: Բրիտանացի պրոդյուսերը (իսկական անունը՝ Ալեքսանդր Գրանտ) հայտնի է Ռիհանայի, Էմինեմի, Imagine Dragons-ի, Նիկի Մինաժի հետ համագործակցությամբ:


Աստղերի սիրավեպն արդեն մի քանի ամսվա պատմություն ունի: Ավելի վաղ նրանց նկատել են թանկարժեք ռեստորաններում, բայց միայն այսօր է Բերին հաստատել, որ Ալեքսն իր համար պարզապես ընկեր չէ:

«Իմ հավասարակշռությունը»,- Instagram -ում հրապարակված լուսանկարը մակագրել է Բերին: Նկարն իր էջում հրապարակել է նաեւ Դա Քիդը:



© NEWS.am STYLE