Միշել Լեգրանը, Տիգրան Մանսուրյանը, Արմեն Ամիրյանն ու այլք՝ «Նաիրի» մրցանակաբաշխությանը (ֆոտո/վիդեո)

22:35   20 սեպտեմբերի, 2017

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, որն իր ներկայությամբ պատվեց այս օրերին Հայաստանում գտնվող հայտնի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Մաեստրոն, սակայն, չկարողացավ մինչեւ վերջ մնալ արարողությանը, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացավ եւ նա աննկատ հեռացավ համերգասրահից:

«Նաիրի» մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ այլ պաշտոնյաներ եւ մշակութային գործիչներ:

«Նաիրի» մրցանակներ ստացան Ջիվան Գասպարյանը, Մեդեա Աբրահամյանը, Գագիկ Հախվերդյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Անժելա Աթաբեկյանը, Վլադիլեն Բալյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Բարսեղ Թումանյանը, Սվետլանա Նավասարդյանը, Հովհաննես Չեքիջյանը, Գեորգի Մինասովը, Ալինա Փահլեւանյանը, Սուրեն Գյանջումյանը

Մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում եւ տեսանյութում:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE