Քիմ Քարդաշյանը բիկինիով Մալիբուի լողափում

16:05   21 սեպտեմբերի, 2017

Արդեն վաղուց մենք Քիմին չենք տեսել բիկինիով, եւ ահա 36-ամյա հեռուստաաստղը հայտնվել է Մալիբուի լողափում իր օգնականուհի եւ ընկերուհի Ստեֆանի Շեփարդի հետ։

Քիմը հաստատ նկատել էր ամենագո պապարացիներին, բայց ոչ մեկին չէր վռնդել։

Քիմը մտել է ջրի մեջ։

Հետո միացել է Ստեֆանիին։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը հայտնվելու է Allure ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկին եւ էջերում:

36-ամյա հայուհին ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ հիմա լավագույն մարզավիճակում է:

«Ծննդաբերությունից հետո ես արագորեն նիհարեցի, քանի որ օրական մեկուկես ժամ ֆիթնեսով եմ զբաղվում»,- ասել է Քիմը:

Աղբյուր՝Daily Mail

Լուսանկարները՝DpXImages



© NEWS.am STYLE