«Americaʼs Got Talent»-ի հաղթող 12-ամյա աղջիկը 1մլն դոլար է ստացել

17:05   21 սեպտեմբերի, 2017

Օկլահոմա քաղաքի 12-ամյա Դարսի Լինը հաղթող է դարձել «Americaʼs Got Talent»-ում եւ 1մլն դոլար մրցանակ ստացել։

Դարսին Պետունիա անունով տիկնիկի հետ դուետով է հանդես եկել։

Պատասխանելով ժյուրիի հարցին՝ աղջիկը բացատրել է, որ Պետունիան ճագար է։ Հավանաբար կռահեցիք, որ աղջնակը որովայնախոս է։

Որովայնախոսսությունը բեմական հնարք է, որի ժամանակ մարդն առանց շրթունքները շարժելու է խոսում՝ ստեղծելով պատրանք, որ ձայնը ոչ թե իրենից է գալիս, այլ մեկ այլ օբյեկտից՝ օրինակ տիկնիկից։

Աղջիկն առաջին ելույթից հետո ամբողջ սեզոնի ֆավորիտն էր։

Բացի 1 մլն դոլար մրցանակից, նա Լաս Վեգասում իր շոուն ներկայացնելու հնարավորություն կունենա։

Ելույթներից մեկից հետո Դարսին չի դիմացել եւ հայերենով սեր է խոստովանել. աղջկա զուգընկերը հայ է։

 Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE