Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ Հայաստանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

15:34   21 սեպտեմբերի, 2017

Գարիկ Մարտիրոսյանը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ Հայաստանին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ: Շոումենը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ Instagram-ի իրենց էջերում հետեւյալ գրառումներն են հրապարակել:

«Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձն է: Շնորհավորում եմ ձեզ: Ուռաաա»,- գրել է Գարիկը:

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

«Այսօր վաղ առավոտյան ամուսնուս շնորհավորեցի Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Ի դեմս նրա՝ ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին, որը 20 տարում ինձ համար հարազատ եւ մտերիմ է դարձել, շնորհավոր: Իմ երկրորդ Հայրենիքին բարգավաճում եւ խաղաղություն եմ մաղթում ու բարեկեցություն՝ յուրաքանչյուր ընտանիքին»,- գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE