Վիկտորիա Լոպիրեւան շնորհավորել է հայերին Անկախության օրվա կապակցությամբ

22:22   21 սեպտեմբերի, 2017

Ռուս սպորտային հեռուստահաղորդավարուհի, ֆոտոմոդել, բլոգեր, «Միսս Ռուսաստան-2003», 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորիա Լոպիրեւան, որի մասին լուրեր են պտտվում, իբրեւ Հենրիխ Մխիթարյանի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է, շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ՝ Instagram-ում հրապարակելով հետեւյալ բովանդակությամբ գրառում․

«My warm wishes to all Armenians today - Independence Day of Armenia: Շնորհավորում եմ հայ ժողովրդին ու բարգավաճում մաղթում ձեր երկրին։ Վաղը մենք ձեզ հյուր կգանք»։

Ի դեպ, Վիկտորիան հրապարակել է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցը, որտեղ պատմել է Հենրիխի ու ամռանը Հայաստան կատարած այցելության մասին։

«Նա հրաշալի տղա է։ Նա ինձ ամռանը Հայաստան էր հրավիրել։ Մարդիկ այնտեղ այնքան բարի, զգայուն ու դրական են։ Հրաշալի էր»,- պատմում է Լոպիրեւան։



© NEWS.am STYLE