Ջոնի Դեփն ու Պենելոպե Քրուզը՝ «Սպանություն արեւելյան ճեպընթացում» ֆիլմի նոր թրեյլերում

12:34   22 սեպտեմբերի, 2017

Youtube-ում՝ 20th Century Fox ալիքում հայտնվել է Ագաթա Քրիստիի վեպի հիման վրա նկարահանված Murder on the Orient Express («Սպանություն արեւելյան ճեպընթացում») ֆիլմի թրեյլերը՝ Ջոնի Դեփի, Միշել Փֆայփֆերի եւ Պերելոպե Քրուզի գլխավոր դերակատարմամբ:

Ֆիլմի պրոդյուսերներն են Ջուդի Հոֆլանդը, Սայմոն Քինբերգը եւ Մարկ Գորդոնը:

Տասներեք ուղեւորներից ո՞վ է սպանություն գործել Եվրոպայի ամենաշքեղ գնացքներից մեկում. գաղտնիքը բացահայտում են Ջոնի Դեփի, Միշել Փֆայփֆերի, Պենելոպե Քրուզի, ուկրաինացի պարող Սերգեյ Պոլունինի, Ջուդի Դենչի եւ այլոց մարմնավորած կերպարները: Ուղեւորներից յուրաքանչյուրը կասկածի տակ է, եւ միայն խուզարկուն (որին մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Քենեթ Բրանան) պետք է հնարավորինս արագ լուծի գլուխկոտրուկը, մինչ հանցագործը նոր հարված կհասցնի:



© NEWS.am STYLE