Քրիսի Թեյգենը վեց բանանի դիմաց բաժանորդներին Ջոն Լեջենդի ներքնազգեստն է նվիրել

11:43   22 սեպտեմբերի, 2017

Մի՛ զարմացեք: Ջոն Լեջենդի կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը, չի խենթացել: Քրիսին Twitter-ում գրառում է կատարել եւ... վեց բանան խնդրել:

Քրիսին բանանով հաց է թխել (նման բան էլ կա) եւ ինչ-որ մեկին բանանի հետեւից ուղարկելու փոխարեն բաժանորդներին հարցրել է, արդյո՞ք Լոս Անջելեսում բնակվողներից որեւէ մեկը վեց բանան ունի:

«Եթե վեց բանան ունեք եւ ապրում եք Լոս Անջելեսում, ես ձեզ մոտ կուղարկեմ իմ օգնականին՝ Ջոնի ներքնազգեստով»,- գրել է Քրիսին:

Բաժանորդներն անմիջապես արձագանքել են՝ Քրիսիին բանանի լուսանկար ուղարկելով:

Իսկ Քրիսին իր հերթին հրապարակել է բոլոր նրանց լուսանկարները, որոնք բանան են ուղարկել իրեն եւ ստացել խոստացված նվերը:

Իսկ վերջում հրապարակել է փոխանակման արդյունքը՝ վեց բանանով պատրաստված հացը:



© NEWS.am STYLE