Նազենի Հովհաննիսյանը՝ իր հեղինակած զգեստով (ֆոտո)

13:14   22 սեպտեմբերի, 2017

Նազենի Հովհաննիսյանը, կարծես, նոր հոբբի է գտել: Դերասանուհի-հաղորդավարուհին որոշել է զբաղվել հագուստի դիզայնով:

Instagram-ի իր էջում Նազենին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կեցվածք է ընդունել մարմնագույն զգեստով: Նա նշել է, որ զգեստի դիզայներն ինքն է:

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Նազենի Հովհաննիսյանը հանրությանն է ներկայանում իր հեղինակած զգեստով: Ավելի վաղ նա երգչուհի Նառայի դստեր հարսանիքին ներկայացել էր բաց մանուշակագույն շքեղ զգեստով:

«Երբ չես գտնում քո ուզած զգեստը դիզայներների մոտ, ինքդ ես դառնում դիզայներ)»,- գրել էր նա:



© NEWS.am STYLE