Հմայիչ Ռիհանան՝ Փարիզում իր կոսմետիկ շարքի շնորհանդեսին

13:36   22 սեպտեմբերի, 2017

Լոնդոնում Fenty կոսմետիկ շարքը ներկայացնելուց հետո Ռիհանան մեկնել է Փարիզ:

Ֆրանսիայի մայրաքաղաքում Sephora խանութում երգչուհին, Լոնդոնի նման, զբաղվել է երկրպագուների դիմահարդարմամբ, որոնք ցանկացել են փորձարկել Ռիհանայի Fenty Beauty By Rihanna արտադրանքը:

Աստղը տեսախցիկների առջեւ հայտնվել է սեւ զգեստով:

Եվ սպիտակ ինքնատիպ կոշիկով:

29-ամյա երգչուհին անդադար ինքնագրեր է բաժանել:

Նաեւ լուսանկարվել երկրպագուների հետ:

Ի դեպ՝ Ռիհանան երբեք չի բացատրել, թե ինչու է իր կոսմետիկ ապրանքանիշի համար նման անվանում ընտրել:

Նոր հավաքածուի գլխավոր տարրը Galaxy Collection անվանումով 14 ստվերաներկով ներկապնակն է:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի



© NEWS.am STYLE