Քիմ Քարդաշյանը երեխաների հետ հանրությանն է ներկայացել իր խանութի վրա հարձակման մասին լուրից հետո

14:02   22 սեպտեմբերի, 2017

Արդեն հայտնի է, որ Հոլիվուդում Քիմ Քարդաշյանի խանութի վրա մի կին է հարձակվել: Ակնհայտորեն թմրանյութերի ազդեցության տակ լինելով՝ կինը խանութում է հայտնվել հինգշաբթի վաղ առավոտյան եւ ատրճանակն ուղղել գանձապահի վրա՝ բղավելով, որ Քարդաշյանները Կուբա գնալու իրավունք չունեն: Դրանից հետո հեռացել է, սակայն մեկ ժամ անց վերադարձել է մաչետեով զինված եւ սկսել է դրանով խանութի դռանը հարվածել:

Դեպքի վայր հասած լրագրողների տեսախցիկների առաջ նա թափահարել է մաչետեն եւ բղավել.

«Քարդաշյանները կմեռնեն: Նրանք կմեռնեն, եթե ոտք դնեն Կոմունիստական Կուբայի տարածք: Նրանց բոլորին կսպանեն»:

Մինչ ոստիկանությունը որոնում է կնոջ, Քիմ Քարդաշյանը երեխաների՝ Սեյնթի եւ Նորթի հետ հանրությանն է ներկայացել:

Ռեալիթի շոուի 36-ամյա աստղն ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ քույրերի՝ Քլոեի եւ Քորթնիի հետ (վերջինը եղել է որդու՝ Ռեյնի հետ) գնացել է չմուշկ քշելու:

Քիմը՝ երեխաների հետ

Ուրախ Քանյեն

Քորթնին եւ Ռեյնը

Քլոե

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE