Ռոբերտ դե Նիրոն՝ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրամայի նկարահանումների ժամանակ

14:47   22 սեպտեմբերի, 2017

Օգոստոսին Ռոբերտ դե Նիրոյին ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասանը կոչեցին: 74-ամյա դե Նիրոն Amazon ալիքի սերիալում յուրաքանչյուր սերիայի համար 775 հազար դոլար է ստանում: Սերիալը դեռ եթեր չի հեռարձակվում, վերջնական անունը նույնպես ընտրված չէ:

Իսկ մինչ այդ Ռոբերտ դե Նիրոն նկարահանվում է նաեւ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրամայում:

Արտիստին պապարացիները Նյու Յորքում նկատել են նկարահանումների ժամանակ, հեռախոսի խցիկում խոսելիս:

«Լսել եմ՝ ներկում ես տունը» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմը պատմում է Իռլանդացի մականունով Ֆրենկ Շիրենի մասին, որին 25 գանգստերի սպանություն են վերագրում, այդ թվում՝ Ջիմմի Հոֆի:

Ժապավենը մեծ էկրան կբարձրանա 2018 թվականին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Mega



© NEWS.am STYLE