Քլոե Քարդաշյանը՝ նախկին ամուսնու «մահվան» մասին

15:34   22 սեպտեմբերի, 2017

Մեկնարկել է Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի նոր՝ տասներորդ սեզոնը: Նոր սերիայում Քլոե Քարդաշյանը պատմելու է, թե ինչպես է արձագանքել լուրին, երբ իր նախկին ամուսինը՝ Լամար Օդոմը, Նեւադայում հասարակաց տնից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, որտեղ հայտնվել է կոկաին եւ վիագրա օգտագործելուց հետո:


Պարզվում է՝ սկզբում Քլոեին սխալ տեղեկություն են հաղորդել. հայուհուն գրել են, որ Լամարը մահացել է:
«Ես բղավում էի եւ լաց լինում: Քանի որ Քիմն ասաց, որ նա մահացել է»,- հայտարարել է Քլոեն:


«Էլեկտրոնային փոստով անծանոթ հասցեից նամակ եկավ: Այնտեղ գրված էր, որ Լամարը մահացել է: Ես խուճապի մեջ էի»,- իր հերթին պատմել է Քիմը:


Իսկ Քենդալ Ջեներն այդ ընթացքում Լոս Անջելեսից Հոնկոնգ է ուղեւորվել:
«Ես Քիմից հաղորդագրություն ստացա եւ սկսեցի լաց լինել օդանավում: Հիստերիայի մեջ էի: Հետո նոր հաղորդագրություն ստացա, որ նա ողջ է, բայց կոմայի մեջ է»,- պատմել է Քենդալը:


«Այս աշխարհում ամենասարսափելի բանը մտերիմ մարդու մահվան մասին լուրն է: Սարսափելի էր»,- հավելել է Քլոեն:

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE