Մադոննան իր կոսմետիկ շարքի անոնսն է թողարկել

16:10   22 սեպտեմբերի, 2017

Միայն Ռիհանան չէ, որ այս օրերին ներկայացնում է իր կոսմետիկ շարքը: Մադոննան նույնպես այդ գործով է զբաղված: Երգչուհին Instagram-ում իր MDNA կոսմետիկ շարքի գովազդային արշավի նկարահանումներից տեսանյութ է հրապարակել։ Արտադրանքը նախատեսված է մաշկի խնամքի համար: Այն ամերիկյան խանութներում վաճառքի կհանվի սեպտեմբերի 26-ից:

Իսկ տեսահոլովակում Մադոննան եւ The Fat Jew կեղծանունով հայտնի ամերիկացի բլոգեր Ջոշ Օստրովսկին տեղեկացրել են երգչուհու արտադրանքի թողարկման մասին: Իրադարձությունները տեղի են ունենում Մադոննայի հայտնի Sorry կոմպոցիզիայի հնչյունների ներքո:

A post shared by Madonna (@madonna) on



© NEWS.am STYLE