Այս զույգի ֆոտոսեսիան համացանցի օգտատերերին «բաժանել է» երկու մասի

17:41   22 սեպտեմբերի, 2017

Ամերիկուհի Ստեֆանին ինքնագնահատականի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել միշտ իր ավելորդ քաշի պատճառով։ Բայց մի օր նա հանդիպեց իր իսկական սիրուն։ Տղան՝ Արրինը, որոշեց համատեղ ֆոտոսեսիա անցկացնել, որից հետո կինն, ասես, վերածնվեց։

«Անկեղծ ասած, ես ինձ երբեք ավելի հմայիչ չէի զգացել, քան հիմա»,-լուսանկարները տեսնելով՝ ասել է Ստեֆանին։

Իհարկե, ֆոտոշարքը միանշանակ չի ընդունվել։ Այն համացանցի օգտատերերին «բաժանել է» երկու մասի։

Շատերը նրան գեր են անվանել, իսկ ֆոտոսեսիան՝ զզվելի, մյուսներն էլ ոգեւորել են զույգին իրենց մեկնաբանություններով։ 

Իսկ դուք ի՞նչ կասեք...

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE