Ռոբերտ Պատինսոնը՝ Կարլ Լագերֆելդի տեսախցիկի օբյեկտիվում

19:35   22 սեպտեմբերի, 2017

Ռոբերտ Պատինսոնը Dior Homme-ի նոր գովազդային արշավի դեմքն է դարձել: Դերասանի Twitter -ի էջը հեղեղվել է ֆոտոսեսիայից լուսանկարներով:


«Մթնշաղ»-ի 31-ամյա աստղին նկարահանել է Կարլ Լագերֆելդը, իսկ նկարահանումներն արվել են վարպետի Փարիզի արվեստանոցում:

Պատինսոնն արդեն չորրորդ անգամ է մասնակցում Dior-ի գովազդային արշավին:


Նկարահանումների ժամանակ Պատինսոնը Քրիս Վան Աշի տղամարդկանց զգեստապահարանի տարբեր մոդելներ է փորձել. կաշվե մարզակոշիկներ, իրանը գրկող կոստյում, բոմբեր...



© NEWS.am STYLE