Քիմ Քարդաշյանը պատմել է դստեր՝ Նորթի ծննդյան մասին, որին բժիշկները մահացած սաղմ էին համարում

11:32   23 սեպտեմբերի, 2017

Keeping Up With The Kardashians հեռուստաշոուն տոնում է իր տասնամյակը, ու հոբելյանական եթերաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 24-ին։ Ըստ երեւույթին, այս եթերաշրջանում մեզ լուրջ խոստովանություններ են սպասում։

Քլոե Քարդաշյանն արդեն պատմել է իր նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի «մահվան» մասին, իսկ հիմա եկել է Քիմ Քարդաշյանի խոստովանությունների ժամանակը։

Հայուհու խոստովանությունն անսպասելի էր։

Պարզվում է՝ երբ հեռուստաաստղը հղի էր իր դուստր Նորթով, բժիշկները հետազոտություններից մեկի ժամանակ ասել էին, որ երեխան մահացած է՝ սրտխփոց չունի, ու պտուղը հեռացնել է պետք։ Քիմը հաջորդ օրը նորից գնացել է բժիշկների մոտ ու արդեն մեկ այլ մասնագետ կարողացել է լսել երեխայի սրտխփոցը՝ դրանով իսկ փրկելով 2013- ի հունիսին լույս աշխարհ եկած Նորթի կյանքը։

«Ես կարծում էի, թե վիժելու եմ, ու երբ բժիշկներն ասացին, որ սրտխփոց չկա, ես ցնցված էի։ Ճիշտ է` որոշ ժամանակ անց մեկ այլ բժիշկ ինձ հետազոտելուց հետո հայտնեց, որ ամեն ինչ լավ է, բայց ինձ մոտ արդեն դեպրեսիա էր սկսվել»,- պատմում է Քիմը։

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE